|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել, որում անդրադառնում է դատական կարգով դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները վիճարկելու թեմային:
Տեսանյութին կից քաղաքական գործիչը, դիմելով քաղաքացիներին, գրել է. «Բոլոր այն անձինք, որոնք այս ամիսների ընթացքում տուժել են պարետի անօրինական պահանջներից, կարող են դիմել մեզ։ Մենք կօգնենք ձեզ պաշտպանել ձեր իրավունքները»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի էր ունեցել Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը, որտեղ քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշել էր մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Բացի այդ՝ աշխատանքային խումբը որոշում էր կայացրել դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը: