կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 17:15
Հասարակություն

Վարչական տույժի 71.713 որոշում՝ դիմակ չկրելու համար. ՀՀ ոստիկանության պաշտոնական թվերը

Վարչական տույժի 71.713 որոշում՝ դիմակ չկրելու համար. ՀՀ ոստիկանության պաշտոնական թվերը

ՀՀ-ում արտակարգ դրության հաստատումից ի վեր՝ մինչև 2020 թ․ օգոստոսի 18-ը ներառյալ, կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 82.116 որոշում, որոնցից 71.713-ը կազմվել է դիմակ չկրելու համար: Այս մասին, Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

2020 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ՝ տուգանքներից ՀՀ պետական բյուջե է վճարվել 11 մլն 300 հազար դրամ։

Թե որքան է կազմել իրավախախտում կատարած անձանց տուգանքների ընդհանուր չափը, ոստիկանությունը ձեռնպահ է մնացել հստակ թիվ նշելուց՝ պատճառաբանելով. «Մի շարք որոշումներ և դրանցով նշանակված տուգանքների չափերը ենթակա են վերանայման, հետևաբար՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար կայացված տուգանքի ընդհանուր չափը կարող է տրամադրվել նշված որոշումների վերանայումից հետո»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 16-ին։ Օգոստոսի 12-ին արտակարգ դրությունը երկարաձգվել էր 5-րդ անգամ՝ մինչև սեպտեմբերի 11-ը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը։

No description available.