Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցին, ակամայից հարց է առաջանում. իսկ ի՞նչ եք կարծում, ինչ՞ի համար էր Նիկոլ Փաշինյանը Բաբայանին վերադարձնում Արցախ։ Որ ամրապնդի՞ Արցախի անվտանգությունը, թե՞ առողջացնի ներքաղաքական մթնոլորտը։ Իհարկե ո՛չ։ Փաշինյանին Արցախում ևս պետք են մարդիկ, ովքեր «հավեսով», կամ էլ ստիպված կլինեն աղավաղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ձեռքբերումները՝ այդ թվում նաև 2016թ. ապրիլյան գործողությունների մասով։
Ցանկացած հաղթական պատերազմ կամ մարտական գործողություն ունի իր կարճ կամ երկար պատմությունը։ Եթե առաջնորդվենք Բաբայանի տրամաբանությամբ, ուրեմն հարցեր պետք է բարձրացնենք նաև արցախյան առաջին պատերազմի տարիներից, մասնավորապես 1993թ. վերջին և 1994թ. սկզբին հանկարծակի եկած, նահանջող ու ազատագրված տարածքները հակառակորդին թողնող անկառավարելի «մսաղացից»։ Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով։ Թե՞ ըստ իրեն, այն ժամանակ ևս չենք հաղթել, երբ ինքն էր ԼՂՀ պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատարը։
Անկախ ամեն ինչից հաղթե՛լ ենք և հաղթելու ենք միշտ։
Կանգ առեք պարոնայք, իսկական պատերազմը դեռ առջևում է։ Մտածե՛ք խոսելուց առաջ, ետ նայեք ու ինչ-որ ճղճիմ քաղաքական շահերից ելնելով, մի՛ աղավաղեք մեր Բանակի հերոսական անցյալն ու ներկան։
Արցախի հերոսի կոչումը ծանր պատիվ է, ու այն մի՛ դարձրեք քաղաքական մանրադրամ։
Ինչ վերաբերում է Ազատություն ռադիոկայանին, ապա կարծես թե սպառել են 2016թ. ապրիլյան հաղթանակները՝ «պարտության» վերածելուն ուղղված հարցազրույց տվողների ցանկը։ Տպավորություն է, որ այդ թեմայով, շուտով փորձելու են նաև ադրբեջանի զինվորականներին հարցեր տալ։ Նիկոլո դե Մաքիավելին կնախանձեր ձեզ...