|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նախօրեին Ջավախքում բախում է տեղի ունեցել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկայի) շրջանի Թորիա գյուղի բնակչության և տեղի արոտավայրերն օգտագործող թուրքերի միջև։ Ըստ թորիացիների՝ թուրքերը շուրջ 15 հոգով հարձակվել են տեղացիների վրա, հանկարծակի բերել նրանց և սուր, ծակող ու կտրող գործիքներով պատճառել մարմնական լուրջ վնասվածքներ։ Բախման արդյունքում երեք բնակիչ է ձերբակալվել։
Ըստ թորիացիների՝ թուրքերից ոչ֊ոք չի ձերբակալվել։ Դեպքի և երեք բնակիչների ձերբակալման փաստի առթիվ այսօր Նինոծմինդայի ոստիկանության շենքի առջև բողոքի ակցիայի են դուրս եկել Թորիա գյուղի բնակիչները։ Նրանք պահանջում են ազատ արձակել և չտուգանել համագյուղացիներին, միևնույն ժամանակ՝ պատժել իրենց սանձարձակ պահող թուրքերին և լուծում տալ արոտավայրերի օգտագործման խնդրին։
Ցուցարարների խոսքերով՝ իրենք վճռական են տրամադրված, իսկ պահանջների չկատարման դեպքում պատրաստ են սեփական ուժերով լուծել այդ ցավոտ և նվաստացուցիչ հարցը։
Առավել մանրամասն՝ «Փարվանա TV» հեռուստաընկերության գործընկերների տեսանյութերում.