Փոխարժեքներ
04 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.99 |
EUR | ⚊ | € 406.68 |
RUB | ⚊ | ₽ 3.9947 |
GBP | ⚊ | £ 488.85 |
GEL | ⚊ | ₾ 139.91 |
Պատմաբան, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է․
... Զրուցակիցս շատախոսի մեկն էր։ Քաղաքավարությունից դրդված, երբ համբերատար լսում ես նման մարդկանց, նրանք էլ ավելի են ոգևորվում, նրանց թվում է, թե աշխարհի ամենաիմաստուն ու ճշմարիտ բաները իրենք են ասում։ Մի երկու անգամ փորձ արի ընդհատել, իմ կարծիքն ասել՝ անօգուտ։ Մտաբերեցի հանճարեղ ՊՈԼՍԵՑՈՒ տողերը՝ «ՈՏՔՍ ԿՈՏՐԵՐ, ԹԱՏՐՈՆ ՉԵՐԹԱՅԻ..․», բայց ուշ էր... Հույսս ԱՍՏԾՈՆ կապեցի ու մտքումս խնդրեցի, աղոթեցի, որ փրկի ինձ.... Աբովյան փողոց հասանք ու հայտնվեցինք նորաբաց եկեղեցու կողքին։ Շատախոս զրուցակիցս հանկարծ կանգ առավ, հայացքը եկեղեցու կողմն արեց, խաչակնքեց ու հրամայական տոնով ասաց.
-Գնանք մոմ վառենք...
-ՉԷ՛,- կտրուկ մերժեցի ես ու մերժումիս «ՉԷ՛»-ն նման էր ամբարված համբերությանս պայթունին;
-Չե՞ս հավատում ԱՍՏԾՈՆ,-քննող տոնով հարցրեց նա։
-Հավատում եմ, բայց ես իմ ԱՂՈԹՔՆ արդեն արել եմ։
Գնաց մոմ վառելու։ Եկեղեցու հարևանությամբ, այս էլ քանի՜ տարի , անանուն մի երաժիշտ է կլառնետ նվագելով օրվա ապրուստն հոգում։ Սիրով գրպանիս մանրադրամները դրի նրա ոտքերի տակ։ Երաժիշտը գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց ու ավելի ոգևորված շարունակեց նվագել։ Ասես մի ծանր բեռից ազատվեցի, հոգիս թեթևացավ... Մտածեցի՝ ի՞նչ տարբերություն, մո՞մ ես վառել, թե կարոտեալի գոհացրել... Եվ հետո, ի՞նչ իմանաս, գուցե ԲԱՐՁՐԵԱԼԸ իր հրեշտակների՞ն է կարոտեալների տեսքով ուղարկում ներքև՝ ՄԵԶ փորձելու, կամ էլ՝ հենց Ի՞ՆՔ Ն է , որպես ԾՊՏԵԱԼ ԿԱՐՈՏԵԱԼ շրջում մեր մեջ։