Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բա որ համատարած ավերակ ա էսօր մեր երկրում, եկեք խոստովանենք, էսքան գլուխ ենք գովում, վայ, սուբվենցիա արինք, էս արինք, էն արինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում էնքան ճանապարհ ենք նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում էր տեղի ունենում մի տարվա ընթացքում, բայց իրականում հլը էնքան պետք ա կառուցենք»,- այս մասին այսօր տեղի ունեցակ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հստակեցրեց․ « Համայնքներում էլ էս ավերակ վիճակը ինչի՞ հետ ա կապված, կապված ա մի պարզ բանի հետ՝ ընտրության և ընտրություն կատարելու որակի ու չափանիշերի հետ: Այսինքն՝ ամեն մարդ էսօրվա իրա բակի, փողոցի վիճակի հետ պետք ա կապը տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել ա իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքը ստացվել ա»,- ասաց Փաշինյան ու հավելեց․ «Ինչքան մեծացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան ուժեղ պետություն կունենանք»:
Մանրամասները՝ տեսանյութում․