կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 18:12
Քաղաքական

Լիբանանի խորհրդարանը հաստատել է Բեյրութում արտակարգ դրությունը

Լիբանանի խորհրդարանը հաստատել է Բեյրութում արտակարգ դրությունը

Լիբանանի խորհրդարանը հաստատել է Բեյրութում արտակարգ դրությունը, հաղորդում է AP-ը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո կառավարությունը հրաժարական էր տվել: Պայթյունի հետեւանքով զոհվել է 170 մարդ, վիրավոր է 6000-ը:

Հրաժարականից առաջ կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել, որը զինվորականներին իրավունք է տվել պարեկային ժամ հայտարարել, կանխել հավաքներն ու գրաքննության ենթարկել ԶԼՄ-ներին:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք խորհրդարանը կերկարաձգի արտակարգ դրությունը եւս 15 օրով: «Սա անհավանական քաոս է»,-ասել է փաստաբան Նիզար Սագիեն: Նրա խոսքով՝ արտակարգ դրության միակ արդարացումը իշխանության ընդլայնումն ու ընդդիմության վերահսկումն է:  «Մենք սպասում էինք, որ բանակը կօգնի վերականգնվել, այլ ոչ թե իշխանության շարունակություն կդառնա»,-ասել է նա: