|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա.Պ.-ին օգոստոսի 17-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ.-ի կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
«Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող, 16.95գր. դեղնականաչավուն և թմարմոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 08.79գր. զանգվածներ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: