կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-16 14:58
Հասարակություն

Հազարավոր մարդիկ արգելափակել են Հունաստանի և Ալբանիայի սահմանի միջև ճանապարհը

Հազարավոր մարդիկ արգելափակել են Հունաստանի և Ալբանիայի սահմանի միջև ճանապարհը

Մի քանի հազար մարդ, հիմնականում ալբանացի ներգաղթյալներ, որոնք բնակվում են Հունաստանում և փորձում են հայտնվել տանը, ի նշան բողոքի իշխանությունների պահանջի դեմ առ այն, որ երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնեն տեղեկանք կորոնավիրուսի բացասական արդյունքի մասին, փակել են ալբանա-հունական սահմանի ճանապարհը: Այս մասին հաղորդել է հյուսիսմակեդոնական «Կանալ 5» հեռուստաալիքը:

Անցման դանդաղ ընթացակարգի հետևանքով Կակավիա անցակետում առաջացել է խցանում, որը գոյացել է դեռևս օգոստոսի 13-ին և ձգվել 25 կմ: Ալբանիայում հանգստից վերադարձող մարդիկ ալբանական կառավարությունից պահանջում են լուծել ստեղծված խնդիրը Հունաստանի հետ փոխգործակցությամբ: Ալբանացի ներգաղթյալները խնդրում են, որ իրենց թույլ տան հատել սահմանը առանց պահանջվող տեղեկանքի:

Ներկա պահին ալբանական բանակը փորձում է օպերատիվ կերպով հավաքել սահմանին կուտակված մարդկանց բոլոր տվյալները սահմանով նրանց հետագա անցման ընթացակարգն արագացնելու նպատակով: Սակայն շտապօգնությունը, որը հարվածել էր 10-ամյա տղայի, ով տեղում մահացել էր, խորացրել է իրավիճակը:

Ալբանիայի նախագահ Իլիր Մետան դիմել է կառավարությանը և ԱԳՆ-ին` պահանջելով հարթել ստեղծված իրավիճակը: