|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը լի է վճռականությամբ`լուծելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, փորձել լուծում գտնել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ստանա միջազգային կարգավիճակ և մնա հայկական. այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն`Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ժամանակ:
«ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կշարունակի աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Գիտեմ, որ այժմ լարված շրջան է, ագրեսիա կա Ադրբեջանի կողմից: Եվ մենք գիտենք, որ պետք է լինի այնպիսի լուծում, որի դեպքում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական», - ասել է Փալոնեն: