|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Տեղեկացրել ենք, որ Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Yerkir.am-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունից հայտնել էին, որ տան գնորդն ամերիկացի է, սակայն արտերկրում ապրող հայերից մեկը համաձայնել է այն գնել:
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե որ փուլում է այդ գործընթացը: Նախարարը նշեց, որ առաջիկայում այցելելու է Ֆրեզնո և անպայման տեղում փորձելու է լուծումներ գտնել: «Հիմա այս պահին շատ բան չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ այն տուն-թանգարանի կարգավիճակ է ստանալու»,- հավաստիացրեց նա:
Հիշեցնենք, որ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով, գնել էին 162 000 դոլարով: