Հուլիսի 28-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1145 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 927 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6439 քաղաքացի:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: