Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ինքնամեկուսացել է և Ռուսաստանի քաղաքացիներին թողել առանց ուշադրության՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ։
Դեսպանությունը, ըստ նրա, չի ցանկանում օգնել դժվարին վիճակում հայտնված ՌԴ քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան մեկնել․ «Ոչ մի ընդունելություն չի կատարվում, էլեկտրոնային նամակներին շատ հազվադեպ են պատասխանում, պետծառայությունների միջոցով գրանցման համակարգը, որի միջոցով մարդիկ մեկնում են, արդեն հարցականի տակ է»։
Անգամ գրանցվելու դեպքում չվերթի տոմսեր չկան՝ ասաց նա:
Իրավապաշտպանը դիմել է Հայաստանի վարչապետի, ԱԳՆ-ի և Վրաստանի կառավարության օգնությանը:
«Մենք այս պահին 7 խումբ ունենք: Այս 7 խմբում կա ավելի քան 1500 մարդ: Մեր խմբերը օրեցօր մեծանում են 30-40 մարդով»,- ասաց իրավապաշտպանը:
Ռուսաստանի դեսպանությանը ցուցարարաները կոչ արեցին հնարավորություն տալ ՌԴ ուղևորվել իրենց ավտոմեքենաներով՝ Վրաստանում ոստիկանական ուղեկցության ապահովմամբ, այլ ոչ թե ավտոբուսներով, քանի որ մեծ է կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Իրենք պատրաստ են վճարել անհրաժեշտ ծախսերը:
ՌԴ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին ասացին, որ դեսպանատունը ժամանակավորապես չի գործում կարանտինի պատճառով:
Ցուցարարները չկարողացան անգամ իրենց պահանջներով նամակը փոխանցել դեսպանության աշխատակիցներին․ որևէ մեկը դուրս չեկավ:
Մանրամասն՝ տեսանյութում․