|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն են տարածել ՌԴ դեսպանատան առջեւ բողոքի ակցիա կազմակերպելու մասին: Հայտարարության մեջ ասվում է.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին` միևնույն ժամանակ, խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրել մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին:
Մենք` իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող, չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր իրենց բողոքն են հայտնելու ՌԴ դեսպանատան առջև՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր բարեկամությունը հավերժ չէ, եւ ոչ մի դեպքում ու ոչ մի պատճառով արդարացված չէ ժողովրդավար Ռուսաստանի պահվածքը:
Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները»: