|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի բացահայտ զորակցությամբ, ադրբեջանական զորքերը դարձյալ փորձ կատարեցին ներթափանցելու հայկական հողեր, այս անգամ` Հայաստանի հյուսիսարեւելյան Տավուշի մարզի սահմաններից, սակայն հանդիպեցին հայկական բանակի խրոխտ դիմադրությանը եւ ետ շպրտվեցին իրենց սահմաններից ներս` կրելով մարդկային եւ նյութական ծանր վնասներ: Այնուհետեւ նրանք դիմեցին իրենց հարազատ ոճին` ռմբակոծելով հայկական բնակավայրերը, խաղաղ բնակչությանը:
Բուլղարահայ համայնքային խորհուրդը խստիվ դատապարտում է ազերիական այս կոպիտ խախտումը եւ իր անվերապահ զորակցությունն է հայտնում հայոց ամրակուռ բանակին, որն արիաբար ու պատվով ապահովում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը:
Սույն կացության գծով դիմել ենք Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանը եւ պատկան մարմիններին` նրանց ուշադրության հանձնելով մտահոգիչ այս մագլցումը, որը կարող է հարված հասցնել նաեւ տարածաշրջանային անդորրին, պահանջելով միջամտել եւ կատարել հարկն ու պատշաճը դիվանագիտական առումով:
Բուլղարահայ համայնքային խորհուրդ
-Հայ Յեղափոխական Դաշնակցություն
-Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն – Սոֆիա, Բուրգաս, Վառնա, Պլովդիվ
-Հայ Օգնության միություն
-ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբ
– Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն- Սոֆիա, Բուրգաս, Ռուսե, Շումեն
-«Երևան» Մշակութային Միություն
-«Երևան» թերթ,
– «Վահան» թերթ
-Բարեգործականի Ձայն
21 հուլիս 2020
Սոֆիա