|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կայացել է Թբիլիսիում գործող մի շարք համայնքային գործիչների հանդիպում։
Քննարկման բուն թեման` Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումներն էին, ներկաներն անդրադարձան նաև Արցախի հայաթափմանը և այն վտանգներին, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
Ներկաների կողմից ընդգծվեց այն փաստը, որ միասնությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած բոլոր խնդիրները:
Մոտակա ժամանակում կհրապարակենք ապրիլին կայանալիք միջոցառումների ծրագիրը: