Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410, վերջին մեկ օրում` 2190 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ, նվազել է 44-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 21931 անձ, վերջին մեկ օրում՝ 583 անձ:
Ընդհանուր առմամբ, 607 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):
Մահացած պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդությունից, այսօր չի եղել: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը, երեկվա դրությամբ, 189 է: