|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422729-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 3171 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3011012 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2008 պացիենտ, ավելացել է 19-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 410420 անձ, վերջին մեկ օրում՝ 27 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8621 է: