|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ հուլիսի 10-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։
Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։