Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ ռազմավարական կամ գոնե միջնաժամկետ համապարփակ ծրագիր, որը կարող է դուրս բերել երկրի տնտեսությունը այս ծանր վիճակից, ինչպես նաև ուղղված լինի առկա բացասական հետևանքները վերացնելուն, չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
«Վերջերս խոսվում էր, որ կառավարությունը նախատեսում է նմանատիպ ծրագիր, բայց շատ ավելի կարևոր է հենց այս փուլում ծրագրային մոտեցումը և որ այն լինի ոչ միայն այս իրավիճակից դուրս գալուն ուղղված: Այսօրվա իրավիճակում նորից պետք են ընդհանուր ծրագրային և ընդհանուր ռազմավարական մոտեցումներ, միջոցառումներ, որոնք կկանխարգելեն այսօրվա՝ արդեն իսկ փաստ դարձած մի շարք բացասական հետևանքները, այդ թվում՝ գործազրկության թվի աճը, հարկադիր արձակուրդում գտնվող մարդկանց թվի աճը և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետը վերջերս հայտարարեց, որ 21 հազար աշխատատեղ է փակվել ու չի բացվելու, այսօր էլ բազմաթիվ տնտեսվարողներ հայտարարում են գործունեությունը դադարեցնելու մասին, օրինակ, տարածքի վարձը վճարել չկարողանալու պատճառով և հարցին՝ այս խնդիրները՝ փակվող աշխատատեղերի, գործազուրկների ինչպե՞ս պետք է լուծվեն, տնտեսագետն ասաց, որ մենք դեռևս տնտեսական հետևանքների նախնական փուլում ենք: «Այն բացասական ազդեցությունները, որոնք կրեցին տնտեսվարող սուբյեկտները, դեռ իրենցն ասելու են: Շատ տնտեսվարողներ արդեն իսկ ստացած բացասական ազդակներից թեպետ դեռևս շարունակում են տնտեսվարումը, բայց շարունակում են գտնվել ռիսկային փուլում: Տնտեսվարողների մի մասն իրենց աշխատողներին ուղարկել է չվճարվող հարկադիր պարապուրդ, շուրջ 40 հազար այդպիսի մարդիկ կան, որոնք այսօր ֆորմալ առումով դեռ աշխատում են, բայց չեն ստանում վարձատրություն: Սրանք պոտենցիալ գործազուրկներ են, որովհետև եթե այսպես շարունակվի, մեծ է հավանականությունը, որ այդ մարդիկ կազատվեն աշխատանքից»,- ընդգծեց տնտեսագետը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: