կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 12:04
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական արտադրության ՊՇՌ թեսթերը 98-100 տոկոս ճշտություն ունեն․ Արսեն Առաքելյան

250 հազար դոլարի նյութեր ենք ստացել կառավարությունից, որ մատակարարենք 100 հազար տեստ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով կորոնավիրուսի բացահայտման՝ հայկական արտարության ՊՇՌ թեսթերի մասին։

Նա նշեց, որ իրենց գիտական աշխատանքի համար հավելյալ ֆինանսավորում չեն ստացել, աշխատում են տարեկան հետազոտությունների ֆինասավորման շրջանակում։

«Բոլոր ծախսերն իրեր հետ՝ մեկ թեսթի ինքնարժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնում։ Շուկայի հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկ թեսթի վաճառքի գինը 10 դոլար է․ այսինքն, 2,5 դոլարը նորմալ գին է։ Մենք այս պահին օգտագործել ենք կառավարության տրամադրած 500 հազար դոլարից 250 հազարը, մյուս մասը կօգտագործենք անհրաժեշտության դեպքում»,-ասաց Արսեն Առաքելյանը։

Թեստերը պատրաստ են, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը իրականացրել է անկախ փորձարկումներ, եզրափակել աշխատանքը, արդյունքն ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն։ Առողջապահության նախարարությունը երեկ արդեն պաշտոնական գրությունն առաքել է թեսթերն արտադրող ինստիտուտ։ Այդ գրությունն ստանալուն պես թեսթերն արդեն տրամադրելու են առողջապահության նախարարությանը, որ բաշխի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներին։

Արսեն Առաքելյանը վստահեցրեց, որ պաշտոնական փորձարկումների արդյունքը դեռ հրապարակված չէ, բայց ներքին լաբորատոր փորձարկումներով ստացել են 98-100 տոկոս ճշտություն՝ համեմատած ներկրված թեսթերի հետ։

«Օրական 2 000 թեսթ կարող ենք արտադրել, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ընդլայնել ծավալները։ Այս պահին մենք մոտ 6 000 տեստ ունենք պահեստավորած, որ անհրաժեշտության դեպքում մատակարարենք»,-ասաց նա։

Թեսթերի արտադրության ամբողջ ընթացքում համագործակցում են Չինաստանի գործընկերների հետ։

Արտահանման հարցեր առայմ չեն քննարկում, որովհետև սերտիֆիկացիայի և գրանցման երկար փուլ պետք է անցնեն, որը Հայաստանում հնարավոր չէ՝ սերտիֆիկացիայի նորմերը նոր-նոր ներդրվում են։

Հակամարմինների թեսթեր ստեղծելու ներուժ ունեն, բայց այս պահին ակտուալ են համարում ՊՇՌ թեսթերը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման ուղղությամբ ևս աշխատում է։ Հովակիմ Զաքարյանի ղեկավարությամբ՝ գիտական հետազոտություններ են կատարվում կորոնավիրուսի բուժման նպատակով կիրառվող միջոցներ հայտնաբերելու ուղղությամբ․ արդեն մի քանի շատ հետաքրքիր համակցություն  իդենտիֆիկացրել են, որոնք կարող են ճնշել վիրուսի ներթափանցմանը բջիջ։

Այս աշխատանքը, սակայն, այս պահին դեռ տեսական բնույթ է կրում, բայց կարող է շուտով անցնել նաև փորձարարական փուլ։

Ինստիտուտը կորոնավիրուսի հետ կապված՝ նաև ուրիշ գիտական հաստատությունների մշակած սարքավորումների և պարագաների բավական մեծ ծավալի փորձարկումներ է իրականացրել․ օրինակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մշակած օզոնային և ուլտրամանուշակային ախտահանիչ սարքերն է փորձարկել, երեկ ավարտվել են Աշտարակի և Երևանի ֆիզիկայի ինստիտոիտների համատեղ մշակված դիմակների փորձարկումները, որոնք պատված են նանոմասնիկային շերտով, որն ավելի պաշտպանիչ դեր է կատարում։

Ինստիտուտը շարունակում է նաև արդեն ծրագրված աշխատանքները՝, որոնք վերաբերում են տարբեր հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նոր ախտորոշիչ տեստերի մշակման, նոր դեղամիջոցների մշակման հետազոտություններ։

Մանրամասն՝ տեսանյութում․