|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրավաբանական օգնության խնդրանքով «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել ավիատեխնիկ Ս.Ղ.-ն կենսաթոշակի վճարումը դադարեցնելը ոչ իրավաչափ ճանաչելու խնդրանքով:
ԱԻՊ գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին։
Վարչական դատարանը բավարարել է հայցադիմումը ամբողջությամբ՝ անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության ծառայության Դավիթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 30.05.2018 թվականի թիվ 51/187 գրությունը:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):