Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ս.Ն.-ն և տեղեկացրել, որ իր գործատուն՝ «Սոխոսենթր» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը, իր կողմից աշխատանքային պայմանագրի լուծումից հետո իրեն չի տրամադրել վերջնահաշվարկ՝ հուլիս-օգոստոս ամիսների աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը:
Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու ծանոթանալով գերծի փաստական հանգամանքներին, մեր գրասենյակի իրավաբանական թիմը հայց ներկայացրեց դատարան՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով:
Ըստ Yerkir.am-ի՝ արդյունքում դատարանը բավարարեց հայցը և վճռեց՝ «Սոխոսենթր» ՍՊԸ-ից հօգուտ Ս.Ն․-ի բռնագանձել ավելի քան 500.000 ՀՀ դրամ գումար՝ 360.000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի և ևս 144.000 ՀՀ դրամ, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցման գումար:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝
Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04,
Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: