|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով էկոլոգիական աղետից խուսափելու համար: Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր՝ առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։