|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Խակասիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրելի հանգստավայրն է. այս մասին NSN-ի եթերում հայտարարել է Խակասիայի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի ղեկավար Օլգա Կուզմինան, ով այն անվանել է «հնագիտական Մեքքա» և «սիբիրյան Շվեյցարիա»:
Խակասիայում է գտնվում «բաց երկնքի տակ» թանգարանների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մոտ 30 հազար մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձան: Հանրապետությունում մոտ 500 քաղցրահամ և բուժիչ լիճ կա, մոտ 300 քարանձավ, որոնք հայտնի են գիտնականներին:
«Իհարկե, Խակասիան ՌԴ մեր նախագահի սիրելի հանգստավայրն է: Մենք շատ հպարտ ենք դրանով և միշտ անհամբերությամբ ենք սպասում»,- վստահեցրել է Կուզմինան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, 2019-ին, Պուտինը հանգստացել է Սիբիրում: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ նշել է, որ Պուտինը միշտ հանգստի համար ընտրում է Ռուսաստանը, բայց պետական գործերից ամբողջովին շեղվել նրան չի հաջողվում: Արձակուրդի ընթացքում Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ սունկ է հավաքել և ձկնորսությամբ զբաղվել: