Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմն ու այդպիսով կրկին բացել իր սահմանները եվրոպական երկրների մեծամասնությունից զբոսաշրջիկների համար ու թույլ տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց կարանտինային ռեժիմի. այս մասին հայտնում է BBC News-ը:
Նշվում է՝ երեք ամիս շարունակ երկիրը գտնվել է աշխարհում ամենակոշտ կարանտինային ռեժիմներում։
Չնայած փաստին՝ երկրում կարանտինային միջոցառումները մեղմվել են, այնուամենայնիվ վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին։
Ամեն տարի Իսպանիա է այցելում շուրջ 80 մլն զբոսաշրջիկ. տնտեսության այդ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոսը: Զբոսաշրջային ոլորտի բացումը որպես որոշիչ գործոն է իսպանական տնտեսության համար:
Հիշեցնենք՝ Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է երրորդ տեղը կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտների թվով՝ ավելի քան 28000 մարդ: