Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր քննվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը դատարանից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց. «Այս գործը շինծու է, նորից եմ ասում: Այսօր անձնական դիվիդենտներ հավաքելու, շահի ժամանակը չէ, ուղղակի ես, որպես Ծառուկյան, ձեռքս պուլսի վրա եմ պահում: Տեսնելով այս ծայրահեղ վիճակը, համաճարակը, ասել եմ, որ պետք է կառավարությունը 100 %-ով հրաժարական տա: Էլի եմ ասում, երկիրը կառավարվում է ֆեյքերով»,-ասաց Ծառուկյանը: Լրագրողներից մեկի հարցից, թե ինչու դիմակ չի կրում, Ծառուկյանը բարկացավ և այլևս չպատասխանեց հարցերին:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:
Նշենք, որ դատական նիստը կշարունակվի մի քանի ժամից: