կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 22:19
Աշխարհ

ԼՂ հարցով հերթական տեսակոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա

ԼՂ հարցով հերթական տեսակոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հեռակա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին, իսկ առկա ֆորմատով հանդիպումները կվերսկսվեն այն ժամանակ, երբ  հանվեն միջազգային հաղորդակցության սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է ՏԱՍՍ-ը:

«Հերթական հեռավար հանդիպումը նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ։ Ըստ սահմանների բացման և միջազգային հաղորդակցության սահմանափակումների վերացման, կվերսկսվեն նաև առկա հանդիպումները։ Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ընդգծել է Զախարովան։