կարևոր
4186 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-29 18:39
Աշխարհ Քաղաքական

Հունիսի 7-9-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը

Հունիսի 7-9-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը Մոսկվայում կընդունի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս մասին «Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, գրում է alphanews.am-ը։

«Ես ներկա եմ եղել Փաշինյանի հետ մեր նախագահի հանդիպմանը. Նրանք տետ-ա-տետ հանդիպում են ունեցել։ Ինձ թվում է, որ նրանք երկու ժամից ավելի խոսեցին։ Մայիսի 19-ին մեր նախարարը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ, եղել են լիարժեք բանակցություններ, մայիսի 25-ի նախապատրաստություն, որոշակի նախապատրաստություններ ենք արել։ Ամեն ինչ չէ, որ ձեռք է բերվել։ Բայց գիտեք, թե մեր նախագահը ինչ հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում եռակողմ աշխատանքային խումբը կհանդիպի և վերջնական տեսքի կբերի ապաշրջափակման փաստաթուղթը։ Այնտեղ իսկապես ամեն ինչ մոտ է, տեխնիկական խնդիրներ կան։

Փաստաթուղթը պատրաստ է, բազմիցս տեսել եմ։ Արդեն աննշան փոփոխություններ են արվում, բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը գործնական հարթության կվերածվի։

Միգուցե մեր ղեկավարները նորից պետք է հանդիպեն։ Բայց ամեն դեպքում Միշուստինը Նիկոլ Փաշինյանին կընդունի հունիսի 7-9-ը։ Այստեղ, ի դեպ, միգուցե ինչ-որ բան լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա իր անձնական կարծիքն է, այդ մասին դեռ խոսակցություն չկա։

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել էին Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդը (RIAC) և DIALOGUE հասարակական կազմակերպությունը։