Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԺ-ից՝ հայտարարելով, որ ինքը հիմա գնում է ԱԱԾ՝ հարցաքննության՝ հայտնում է Yerkir.am-ը:
Դրսում նրան մոտեցան ԱԱԾ աշխատակիցները և տեղեկացրին, որ պետք է իրենց հետ գնա:
ԱԺ-ի բակում Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ տանելու համար սպասում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:
Նշենք, որ մինչ այդ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ գործը շինծու է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․