|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նկատմամբ կիրառված դատավճիռը խաթարում է Վաշինգտոնի վստահությունը Անկարայի նկատմամբ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Դատավճիռը խարխլում է թուրքական իշխանությունների նկատմամբ հավատը և վստահությունը, որը բխում է թուրք-ամերիկյան հարաբերությունների շահերից», - նշել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը Թուրքիայի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ահաբեկիչների աջակցելու համար: Նա դատապարտվել է ութ տարի 9 ամիս ազատազրկման։