Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Պետք է գիտակցել, որ Ոստիկանությունը հյուծման եզրին է գտնվում և պետք է նոր էներգիա հաղորդել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանությունում՝ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս։
«Շատ բարդ և անսպասելի ժամանակներ, իրավիճակներ ունեցանք: Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է Ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է: Ոստիկանությունը վերջին երեք ամիսներին շատ ծանր աշխատանք է կատարել ըստ էության՝ անդադար աշխատել են և այդ աշխատանքի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել»,-ասաց նա:
Ղազարյանին շնորհավորելով՝ վարչապետն ասաց, որ ամենաառաջին խնդիրը համարում է նոր ոստիկանապետի կողմից այդ էներգիան հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը՝ համավարակի դեմ պայքարը:
«Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից, ոստիկանի տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում առանց կասկածի պետք է դիմել»,-ասաց նա:
Նրա համոզմամբ՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ․ երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և սրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ, երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ձգվածության և զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել:
«Սա, իրականում, ամենաբարդ խնդիրն է»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոստիկան պետք է իրեն ընկալի որպես վարչապետի ներկայացուցիչ, որը շփվում է ժողովրդի, քաղաքացիների հետ, այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ․ հանցագործները պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, իսկ օրինապահ քաղաքացիները պետք է զգան թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն:
Փաշինյանը վստահեցրեց, որ ինքը չի ցանկացել հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամ որևէ ոստիկանի ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվող մարդ, բոլոր այն մարդիկ, ովքեր օգտվել են հնարավորությունից և տվել են կոնկրետ արդյունքներ, իրենք պետք է տեսնեն, որ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու բոլորովին նոր կանոններ են գործում, որ չկա ծանոթ, չկա ընկեր-բարեկամ, չկա թիկունք:
Փաշինյանը շեշտեց, որ իր առաջնային նպատակը ուժային կառույցներին կայուն տեսնելն է, և նա հեղափոխությունից հետո չի ցանկացել ոստիկաններին ժողովրդի դեմ օգտագործել:
«Դուք՝ բոլորդ, վկա եք, որ այդպիսի վերաբերմունքի որևէ դրսևորում չի եղել: ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են այդ շանսը՝ դիրքավորվել նոր Հայաստանի, նոր արժեքների, նոր նպատակների: Հիմա ժամանակ է ամփոփել, թե ով, ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը: Հաջորդ խնդիրը հենց սա է, պարո՛ն Ղազարյան, տեսնել, թե այդ հնարավորությունն ով, ինչպես է օգտագործել»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․