կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-07 11:00
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 766, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 766, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հունիսի  7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին  հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 13 130  դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 69171 (մեկ օրում արվել է 2497 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 8844 անձ (ավելացել է 459-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 4014 անձ, վերջին մեկ օրում 294-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 200 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ), 66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 72 է: