կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 21:58
Արցախ

Քաղցկեղի դեմ առժամանակ պայքարից հետո մահացել է Արցախցի 25-ամյա Սաթենիկը

Քաղցկեղի դեմ առժամանակ պայքարից հետո մահացել է Արցախցի 25-ամյա Սաթենիկը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. 

«Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…

Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:

Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»։

Սաթենիկ Սաֆարյանը ավելի վաղ գրել էր. «Ողջույն, ես Սաթենիկն եմ Արցախից, 25տ.: Ուռուցքաբանության կլինիկական օրդինատոր եմ (ապագա բժիշկ-օնկոլոգ) ու ճակատագրի հեգնանքով մոտ 2 ամիս առաջ ինձ մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ, IV ստադիա:

Այս ընթացքում ստացել եմ 5 կուրս քիմիաթերապիա։ Այժմ անհրաժեշտ է վիրահատություն արտերկրում, քանի որ ՀՀ-ում նման պրոցեդուրա չի իրականացվում:

Վիրահատության արժեքը կազմում է մոտ 45,000$: Խնդրում եմ օգնել ինձ, որ հետագայում կարողանամ ինքս օգնել քաղցկեղ ունեցող այլ հիվանդներին:

Խոստանում եմ արդարացնել ձեր բոլոր սպասումները ու մաքսիմալ պայքարել»: