կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-01 11:34
Հասարակություն

26-ամյա Էդմոնդը պայքարում է քաղցկեղի հազվադեպ տեսակի դեմ. բուժման համար 70 000 եվրո է պետք

26-ամյա Էդմոնդ Խաչատրյանի մոտ բժիշկները քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ են հայտնաբերել, որի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար անհրաժեշտ է 70 հազար եվրո (մոտ 11 հազար եվրոն արդեն հավաքվել է):

Էդմոնդի բուժումը կարևոր է, ոչ միայն կենսուրախ երիտասարդի կյանքը փրկելու, այլ նաև` այդ պրոցեսը կարող է օգնել բժշկությանը նման հազվադեպ հանդիպող քաղցկեղի բուժման նոր մեթոդ մշակելու հարցում և հնարավորություն տալ բժիշկներին բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել:

Էնդմոնդի բուժումը ներառելու է քիմիաթերապիա, պրոտոնային ճառագայթման թերապիա և վիրահատական միջամտություն, որն իրականացվելու է Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկում։

Էդմոնդի եղբայրը՝ Վլադիմիր Խաչատրյանը տեղեկացրեց, որ երեկ ստացել է իր և Էդմոնդի էվիզաները, երկուշաբթի լուսադեմին մեկնում են Գերմանիա։ 

«Բազմաթիվ հարազատների, ընկերների, ծանոթների և ուղղակի բարի մարդկանց շնորհիվ արդեն հավաքվել է պահանջվող գումարի մեկ երրորդը։ Մեր նպատակն է Գերմանիա հասնել հնարավոր առավելագույն գումարով, որպեսզի բուժումը անմիջապես սկսվի, մինչև մնացած գումարը հավաքվի»,-ասում է Վլադիմիրը:

Մանրամասներին ծանոթանալու և առցանց փոխանցում կատարելու համար անցեք այս հղմամբ։ 

26-ամյա երիտասարդին օգնելու համար բացվել է հաշվեհամար:

ArCa 5501040300026753

Բանկ՝ Ameriabank, Yerevan Սվիֆտ՝ ARMIAM22

Ստացողի անուն՝ Վլադիմիր Խաչատրյան

AMD 1570010753220200

USD 1570010753220101

EUR 1570010753220146

RUB 1570010753220158

IDRAM 915276277