Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ռուսաստանի անգործությունը իհարկե կարելի է քննադատել, եթե իշխանության չլիներ նիկոլ փաշինյանը։ Փաշինյանը ընտրություններից առաջ կառավարության նիստում (20 մայիս) հայտարարեց, թե ստորագրելու է դելիմիտացիայի և դեմարկացիայի փաստաթուղթը (դրա մասին առաջինը գրել էր Միքայել Մինասյանը), քանի որ այն 100 տոկոսով մեր շահերից է։ Հենց այս հայտարարությունը նիկոլին դարձրեց վարչապետ։ Հիմա դարձել է վարչապետ ու չի ուզում հրապարակային ստանձնած պարտավորությունը կատարել այսինքն քցում է, թե ռուսներին, թե ազերիներին։ Հիմա ինչ եք առաջարկում, Ռուսաստանը Ալիևին ասի՝ դե լավ հա մեր մուտիլովչիկ նիկոլն ա, արի մոռանանք այդ թղթի մասին։
Հ․Գ․ Աներկբա է նաև, որ այս թղթի չստորագրումը մեր շահերից է բխում, բայց քանի այն չի ստորագրում թուղթը 100 տոկոսանոց հայամետ համարող և ստորգրման խոստում տված փաշինյանը, անհնար է այլ բան պահանջել ռուսներից»։