կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 09:35
Առանց Կատեգորիա

«Միքայել Մինասյանի ու նախկինների կատարած հանցագործությունները սեփական աղբյուրներով եմ ճշտել». «Իրատես»

«Միքայել Մինասյանի ու նախկինների կատարած հանցագործությունները սեփական աղբյուրներով եմ ճշտել». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ օրերս հրապարակած տեսանյութում, որտեղ անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու նախկին իշխանությանը վերագրվող հանցագործություններին, խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին:

Որտեղի՞ց Ձեզ նման ապացույցներ:

- Տարբեր տեղերից:

Բայց ոչ թե պատգամավորինայլ իրավապահ համակարգին է բնորոշ նման տեղեկատվություն ձեռք բերելը:

- Եկեք հաշվի առնենք, որ ես ԱԺ պատգամավոր եմ եւ ունեմ որոշակի շրջանակ: Օրենքով ինչ տեղեկատվություն կարող եմ իմանալ, իմանում եմ:

Այսինքն՝ դիմել եք իրավապահների ու ստացե՞լ եք այդ տեղեկատվությունը:

- Կրկնում եմ՝ ես ունեմ նման իրավունք:

Ի՞նչ ճանապարհով եք տեղեկատվություն ստացելպարոն Հակոբյան:

- Չեմ ուզում ասել՝ ինչ ճանապարհով: Ինչպես են լրագրողները հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում, նույնպես եւ ես պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե որտեղից ինչ եմ իմացել:

Այդ տեսանյութում խոսել եք բանակում տարիներ շարունակ զինվորներին «փչացած ռագու» տալու մասինայդ տեղեկատվությու՞նն էլ եք սեփական աղբյուրներով ճշտել:

- Ոչ, այդ ամենն իմ աչքերով եմ տեսել: Տեսել եմ, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զինվորն ինչ սնունդով է սնվում, դա ճշտելու կարիք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում