Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն պնդումները, թե Ռուսաստանը, իբր, կապ ունի հանրապետությունում ընտրություններին միջամտությանը:
«Այստեղ կարելի է միայն պատասխանել, որ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի միջամտել, չի միջամտում և չի պատրաստվում միջամտել որևէ մեկի ընտրական գործընթացներին, հատկապես այն ընտրական գործընթացներում, որոնք ընթանում են մեր դաշնակից Բելառուսի հետ», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նվիրված արարողությունների նախօրեին Պուտինը և Լուկաշենկոն «իհարկե, հնարավորություն չեն ունեցել մանրամասն քննարկումներ իրականացնել»: «Հնարավորություն կար միայն հակիրճ դատողությունների և կարծիքների համար», - Նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցել ե՞ն քննարկել այդ հարցը հունիսի 24-ին, երբ Լուկաշենկոն այցով գտնվում էր Մոսկվայում:
Պեսկովը հավելել է, որ «որոշ փաստարկներ պետք է ներկայացնի այն կողմը, որը մեղադրում է»: Նա նշեց, որ դրա բացակայությունը ստիպում է մտածել այն մասին, թե ինչպես կարող են Ռուսաստանի դեմ նման մեղադրանքները համապատասխանել իրականությանը: «Ինչ վերաբերում է այս հարցի առնչությամբ հետաքննությանը, փառք Աստծո, մենք չենք ապրում Վաշինգտոնում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է իրականացնել հետաքննություն և հասկանալ, թե ինչն է հանգեցնում նման մեղադրանքների:
Հինգշաբթի օրը Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադրություն ունի առաջիկայում Պուտինի հետ քննարկել ընտրություններին միջամտության մասն: