|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վաշինգտոնը մեղադրում է Ռուսաստանին գլոբալ մասշտաբով ապատեղեկատվական բարդ արշավ անցկացնելու մեջ: Այդ իսկ պատճառով պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկել է 10 միլիոն դոլար պարգևավճար՝ կանխելու համար ԱՄՆ-ի՝ նոյեմբեր ամսվա նախագահական ընտրություններում արտաքին միջամտությունը:
Գումարը կտրվի այն անձի և նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, որոնք հանդես են գալիս օտար կառավարությունների կողմից Միացյալ Նահանգների դաշնային, նահանգային կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին միջամտելու համար:
«Ավտորիտար կառավարությունները ձգտում են մանիպուլյացիայի ենթարկել բաց և ազատ տեղեկատվական միջավայրը», - նշել է Պետդեպարտամենտի Գլոբալ ներգրավվածության կենտրոնի (GEC) համակարգող Լեա Գաբրիելը:
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ապատեղեկատվության և քարոզչության շատ թեմաների ստեղծման և տարածման գործում», - լրագրողներին ասել է Գաբրիելը:
«Պեկինը նույնպես որդեգրել է այդ տեխնիկան Ռուսաստանից՝ օգտագործելով կայքեր՝ ապատեղեկատվություն և քարոզչություն տարածելու համար՝ ժողովրդավարական նորմերն ու ինստիտուտները խաթարելու համար», - ասաց նա: