|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Վերելք» հաղորդաշարի հյուր, խմբագիր Վաչե Բրուտյանը կարծում է, որ ներկա քաոսի պատճառը գաղափարականության բացակայությունն է: Այդ բացակայությունը եղել է բոլոր իշխանությունների ժամանակ: Հաշվի առնելով պետականազրկության դարերը՝ մեր իշխանությունները անկախությունից հետո պարտավոր էին բարձրացնել ժողովրդի քաղաքական գիտակցության մակարդակը, տալ անհրաժեշտ գիտելիքներ, նպաստել ինքնակազմակերպման գործընթացին, սակայն այդ ուղղությամբ, կարելի է ասել, ոչինչ չի կատարվել, ինչի հետևանքն այսօրվա քաոսային վիճակն է: Վաչե Բրուտյանն անհրաժեշտ է համարում այս խնդիրը գիտակցող մտավորականների հարթակի ստեղծումը, որպեսզի պարզվեն շատ և շատ հարցերի պատասխաններ, ապա գտնվի հայությանը ներկա վիճակից հանելու ուղին: Վաչե Բրուտյանը, ով բնակվում է Լոս Անջելեսում և ապրել է Սփյուռքի մի շարք համայնքներում, ընդհանուր գծերով ներկայացնում է այդ համայնքների վիճակը և ջախջախում «սփյուռքը մեռած է» վատատեսական կարգախոսը: Հայությունը միավորվելու և համաշխարհային գործոն դառնալու ներուժ ունի:
Մանրամասները տեսանյութում: