Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սորոսի կառույցները Միխեիլ Սահակաշվիլիին համարում են «լավ խաղացող», որը շահույթով կարող է վերադարձնել Ուկրաինայում նրա ներդրած գումարները: Pravda.ru-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սոսկինը. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Քաղաքագետի կարծիքով` Սահակաշվիլին ինքնուրույն ֆիգուր չէ: «Նա առաջին հերթին Ջորջ Սորոսի ֆիգուրն է, որի կառույցները ներկայացնում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը` Քլինթոնը, Բայդենը, Օբաման, և հենց նրանք էին իրականացնում Վրաստանում, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությունը»,- նշել է Սոսկինը:
Բացի դրանից, ըստ նրա, Սահակաշվիլին «մեծ աջակցություն ունի Եվրամիության բյուրոկրատիայի շրջանում»:
«Եվ ցույց տալու համար, որ Սահակաշվիլին դեկորացիայի պարզապես ոչ պիտանի տարր չէ, Եվրամիությունը հայտարարեց, որ Ուկրաինային 1,8 մլրդ եվրոյի վարկ է տրամադրում 15 տարով` ցածր տոկոսվ: Եվ դա խոսում է այն մասին, որ Սահակաշվիլիին առաջ են տանում արտաքին ուժերը»,- ընգծել է Օլեգ Սոսկինը:
Ըստ նրա` Արևմուտքում համարում են, որ նա լավ խաղացող է և, ի տարբերություն Զելենսկիի ու նրա «պալատականների», կարող է իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել: «Նրանք ցանկանում էին Սահակաշվիլիին անմիջապես փոխվարչապետ նշանակել, սակայն աճպարարությունը չհաջողվեց, ու նրանք որոշեցին գնալ այլ, ավելի երկար ճանապարհով»,- ասել է ուկրաիանցի քաղաքագետը:
Նրա խոսքով` Սահակաշվիլին պետք է Զելենսկիի անունից իրենով անի նախարարների կաբինետի, շրջանների կառավարման մարմինների լիազորությունները և գործի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ սերտ համագործակցությամբ: Նա հավասարակշռելու է Ռինատ Ահմեդովի և Վադիմ Նովինսկիի կլանները կառավարությունում և կարգավորելու է գումարային հոսքերը, կադրային որոշումները:
«Նրան հիմա իշխանություն են տալիս: Նա պետք է հարձակվի բոլորի վրա: Այսինքն` պետք է լինի Զելենսկիի շունը ու նպաստի Զելենսկիի ուժեղացմանը: Նրանք, փաստորեն, ձևավորում են գործադիր իշխանությանը զուգահեռ կենտրոն: Դա բռնապետություն հաստատելու փորձ է, որի նպատակը Ուկրաինայում նվազագույնը 15 մլրդ դոլարի ծավալով եվրաբոնդեր ներդրածների գումարները վերադարձնելն է»,- նշել է Սոսկինը:
Նա հավելել է, որ այդ պարտքային պարտավորությունները վերակառուցվել են շատ մեծ տոկոսով` տարեկան 8 կամ 9 տոկոս, և Templeton ներդրումային հիմնադրամը, որը Ռոտշիլդների ու Սորոսի վերահսկողության տակ է, «ցանկանում է ունենալ այդ տոկոսները և վերադարձնել մայր պարտքը»:
«Սակայն հաշվի առնելով, որ Սահակաշվիլին պարանոյիկ է, պսիխոպատ, մենք տեսել ենք, թե ինչպես է նա փողկապ ուտում, ինչպես էր գոռգոռում Ավակովի հետ բախման ժամանակ, ինչպես էր չորեքթաթ վազվզում, երբ երկնքից հարձակում սկսվեց, ապա, անշուշտ, նա կանխատեսելի չէ: Հավանաբար, Սորոսը մեկ այլ նպատակ էլ ունի` հետո փորձելու է բոլոր մեղքերը նրա վրա բարդել: Դա շատ բարդ, բազմաքայլ, բազմանպատակային հատուկ գործողություն է, որն իրականացնում է Զելենսկիի խումբը` տերերի հրահանգներով»,- եզրակացնում է Օլեգ Սոսկինը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ հինգշաբթի Սահակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար: Սահակաշվիլիի խոսքով` նախագահը պատրաստվում էր իրեն հանձնարարել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Կիևի բանակցությունների համակարգումը, նաև` հարկային բարեփոխման, որը կոչված է լինելու նվազեցնել հարկերը և վարչական ճնշումը փոքր ու միջին բիզնեսի վրա:
Ազգային խորհուրդը ստեղծվել է 2014-ին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից` որպես խորհրդատվական-խորհրդակցական մարմին, որը զբաղվելու է «բարեփոխումների պետական քաղաքականության ռազմավարական ծրագրմամբ և դրա իրականացմամբ»: Խորհրդի ղեկավարը Ուկրաինայի նախագահն է, նա է ձևավորում մարմնի կազմը: Պորոշենկայի օրոք խորհուրդն անցկացրել է 28 նիստ, վերջինը` 2018-ի մարտին: Դրանցից մեկը հիշարժան է` Օդեսայի շրջանի այն ժամանակվա նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին և ՆԳ նախարար Արսեն Ավակովը թունդ վիճաբանության ժամանակ միմյանց վրա բաժակներով ջուր շփեցին:
Ի դեպ, վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում նոր դեսպան է ընտրել` պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քեյթ Դեյթոնին, որը 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ խորհուրդներ էր տալիս Սահակաշվիլիին և օգնում նրան ռազմավարություն մշակելիս: