Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդող «լայվերն» ու պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս բարձրացված հարցերի պատասխանները։ Կոմունալներ չմուծելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր անց խոստովանել, որ՝ հո չէինք պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի, ուստի պետք է վճարել անպայման։ Սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար գումար տրամադրվեց փոքր ծավալի գազ և հոսանք սպառողներին, հետո էլ ասվեց, թե՝ հո չէիք կարծում, որ դրանից հարուստներն էլ կօգտվեն, ուստի պետք է այլ տարբերակ մտածել։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։
Իշխանության թիմն անփորձ է ու, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունի գիտելիքի հետ։ Իսկ պրոֆեսիոնալների չեն ներգրավում վճիռ կայացնել ենթադրող պաշտոնների, քանի որ նրանք չեն քայլել հեղափոխության ժամանակ։ Մինչդեռ իշխանությունը պարտադիր պետք է ունենար ուղեղային կենտրոն, որտեղ պետք է հավաքված լինեին լուրջ մասնագետներ, որոնք ծանրութեթև կանեին բոլոր ռիսկերն ու կկանխատեսեին ապագան, ու Փաշինյանը ստիպված չէր լինի ցույց տալ, որ ինքը մի քանի օրվա կանխատեսում էլ չի կարող անել։
Այս կարգի թիմում ուղղակի պարտադիր է տարաբնույթ պեսիմիստների անհրաժեշտ քանակ, որպեսզի օպտիմիստների հետ տեսակետների բախման արդյունքում ռացիոնալ միտքը ծնվի։ Թե ինչու հեղափոխական կառավարությունում ուղեղային կենտրոն չկա, դժվար չէ ենթադրել, բայց թե ինչու գոնե այնքան ուղեղ չկա, որպեսզի համացանցում ու ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների, հանրային գործիչների, փորձառու մասնագետների կարծիքներից ռացիոնալը զտեն, այ դա արդեն անհանդուրժելի է»,- գրում է թերթը։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում