Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տեղադրել, համաձայն որի` Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: Սահմանադրական դատարանը մերժել է քննել թե' բնակիչների եւ թե' քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումները:
«Սահմանադրական դատարանը վերջին դատական ատյանն էր, որի վրա հույս էինք դրել: Մտածում ենք նոր քայլեր ձեռնարկելու մասին, գուցե դիմենք նաեւ Եվրոպական դատարան կամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հիմնադիր անդամներից Արթուր Ավթանդիլյանը:
Նա նաեւ նշեց, որ եթե հանկարծ դիմեն Եվրադատարան, իրենց կողքին կլինեն այն բնակիչները, ովքեր պատրաստ են պայքարել. «Կապ չունի` այդ շրջակայքի բնակիչներն են, թե քաղաքի այլ մասում ապրողները»:
Ավթանդիլյանն ասաց, որ իրենց բողոքներն ապարդյուն են դառնում, քանի որ որևէ արձագանք չեն ստանում: