Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով պետական համակարգի բարձրաստիճան աշխատողներին պետբյուջեից ճոխ պարգևավճարների հատկացման խնդրին, շեշտում է այն միտքը, որ պետական համակարգը կարիք ունի պրոֆեսիոնալների, և վերջիններիս պահելու համար պետք է առատ միջոցներ տրամադրել։
Հետաքրքրական է՝ պարոն Միրզոյանն աչքով անցկացրե՞լ է իր շուրջբոլորը և կարո՞ղ է ասել՝ այդ ո՞ր օրվանից երեկվա փողոցում պառկածները հանկարծ դարձան պրոֆեսիոնալներ։ Ո՞րն է ներկայիս կառավարության պրոֆեսիոնալիզմի ցուցիչը. համընդհանուր քաո՞սը, տնտեսական «բու՞մը», համընդհանուր «հայրենադարձությու՞նը», թե՞ երկրում ծայր առած «համերաշխության» ու «ներդրումների համար վստահելի միջավայրի» ստեղծումը։
Այդ ո՞ր նախարարը կամ բարձրաստիճան պաշտոնյան է փայլել պրոֆեսիոնալիզմով, որ պետք է դողալ նրա վրա, ծունկ չոքել, պարգևատրել, աղաչել, որ մնա իր գործին։ Թե՞ մտածում են՝ հասարակությունը չի տեսնում, թե ինչ ախորժակով և հրճվանքով են վայելում պետական բյուջեն, պետական միջոցներ, որոնց առաջացման վրա որևէ լումա չունեն ներդրած։
Երբ մեր երեկվա «հեղափոխական», իսկ այսօր «պրոֆեսիոնալ» պաշտոնյաների պարգևատրման մասին է խոսք գնում, հասարակության մի ստվար հատված ակամայից հիշում է «Անասնաֆերմայի» այս դրվագը։
Թեև ինչու՞ միայն պարգեւավճարների ժամանակ, եթե նոր իշխանության գրեթե ողջ թիմի վարքագիծը ամեն օր մեզ հիշեցնում է այս ստեղծագործության մասին։ Եվ ոչ միայն այս, ինչի մասին կխոսենք հետագայում։
Հ.Գ. Ի դեպ, Արարատ Միրզոյանը նաև ասում է, որ պատգամավորներն ու նախարարները պետք է պարգեւավճար ստանան, քանի որ ունեն հիփոթեքային վարկեր... Այդ ո՞ր օրվանից է ժողովուրդը ստանձնել պարտավորություն՝ մարել հեղափոխական թիմի հիպոթեքները։ Գուցե այս դեպքի համար էլ մի օր վարչապետը ԱԺ ամբիոնից միացնի ձայնագրությունը և տեղեկացնի՝ ո՞ր «նախահեղափոխական» ելույթի ժամանակ է նման խոստում տվել խեղճ «հպարտ» քաղաքացուն։
Ամբողջական մուլտֆիլմը նայելու համար սեղմել այստեղ: