Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրը մեզ մոտ է, մենք պետք է վստահությունը մեր կոմիտեի շուրջ կառուցենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիսում։
Նա հաստատեց, որ հայկական ավիաընկերություններին արգելել են թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա, քանի որ պարզել են, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում պատշաճ վերահսկել թռիչքային անվտանգությունը։
«Իրականում, երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որ թռիչքներ իրականցնեն Եվրոպա, այնքան էլ պատրաստ չէին, բայց եթե մենք տեսչական ստուգումների արդյունքում բացահայտած լինեինք խնդիրնոերը, նրանք չէին էլ դիմի դեպի Եվրոպա չվերթների համար, ճիշտ չէ, որ ավիաընկերությունը դիմի Եվրոպա, նոր հասկանան, որ մենք խնդիր ունենք։ Երբ ես հասկացա, որ խնդիրն այս է, խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա Հայաստան, վերահսկի մեր բոլոր պրոցեսները, որ հասկանանք՝ բացթողումը ո՞րտեղ է եղել, քանի որ մեր գործառույթի հետ է կապված»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ԵՄ մասնագետների գնահտման արդյունքները բողոքարկվել են, ՔԱԿ նախագահն ասաց, որ դա վերջնական փաստաթուղթ չէ։
«Մոտեցումն այն է, որ փետրվարյան այցից հետո պայմանավորվել ենք, որ իրենք զեկույցը ուղարկելու են մեզ, մեզ ժամանակ են տվել, որ մեր դիտողությունները անենք։ Այդ դիտողություններն արել ենք և ապրիլին արդեն իսկ ուղարկել ենք այդ թիմին։ Կնայեն մեր դիտողությունները, կհասկանան՝ ինչը հաշվի կառնեն, և այդ ամեն ինչը կներկայացվի ԵՄ անդամ պետություններին, որովհետև վերջնական որոշում կայացնելու իրավունք ունեն ԵՄ պետությունները և այդ որոշումը կայցվելու է մայիսի 12-14-ը Բրյուսելում՝ անվտանգության նիստի ընթացքում»,-ասաց Ռևազյանը։
Նա նշեց, որ փաստաթղթում առկա 42 դիտողություններից 18-ն իրենք ջնջել են և բացատրել՝ ինչու։
Հարցին՝ ինչու է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ՔԱԿ-ին զրկել ՀՀ տարածքում ավիաընկերություններին լիցենզավորլու իրավունքից, ՔԱԿ նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը պատասխանեց, որ չի զրկել որևէ լիազորությունից․ «Խոսքը 2 ավիաընկերությունների մասին է, որ եվրոպական երկրներ թռիչքներ իրականցնելու համար ունեցել են թույլտվություններ։ Խնդիրն այն է, որ օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ մեր ավիաընկերություններից որոշները գրանցել են թերություններ, որոնք կարող են լինել սպառնալիք թռիչքների անվտանգությանը և գուցե չեն համապատասպանում եվրոպական կանոնակարգերին»։
ՔԱԿ-ը չի կարող հայտնվել սև ցուցակում, բայց ՔԱԿ-ի ոչ պատշաճ գործունեության պատճառով կարող է ավցիաընկերությունները ժամանակավորապես հայտնվել սև ցուցակում՝ ասաց նա։
Նա պարզաբանեց, որ 2018-2019 թթ մեր որոշ ավիաընկերությաւններ հայտ են ներկայացրել եվրոպական պետություններ թռչելու համար, որոշները՝ երկարաձգելու համար, արձանագրվել են թերություններ, ինչը հանգեցրել է նրան, որ եվրոպական կառույցները ավելի խորը հետաքրքրվեն՝ ինչ է կատարվում ՀՀ ՔԱԿ-ում։
«Ես չեմ փորձի մեղավորներ ման գալ, հարցը իրավապահ մարմինների հսկողության տակ է, բայց ուզում եմ ասել, որ սա ընդհանուր խնդիր է, բոլորիս խնդիրն է, և միասնաբար պետք է լուծում տանք։ Արձանագրված թերությունները ուղղված են Կոմիտեին, որովհետև Կոմիտեն ոչ պատշաճ, ոչ ամբողջովին է իրականացրել իր գործունեությունը և բոլորս միասին՝ ավիաընկերությունների և ձեր աջակցությամբ, պետք է գնանք խնդիրները վեացնելու ճանապարհով»,-ասաց Գալուստ Պողոսյանը։
Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ երբ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը 2015 թ-ին Հայաստանում աուդիտ է իրականացրել, այն ժամանակ թռիչքային անվտանգությունը չի ստուգվել։
Վարչապետի նախկին Խորհրդական Հակոբ Ճաղարյանի դիտարկմանը, թե հանրությունն իրավունք ունի պահանջել և ծանոթանալ ավիացիայի ոլորտի թերություններն արձանագրող եվրոպական զեկույցին, Գալուստ Պողոսյանն արձագանքեց, որ զեկույցը բաղկացած է 4 մասից․ առաջին մասը ընդհանուր ներակայացումն է, երկրորդը՝ միայն ՔԱԿ դիտարկումներին է վերաբերում, երրորդ մասը՝ մեկ ավիաընկերության և չորրորդ մասը՝ մյուս ավիաընկերության։ Ընդ որում, առաջին մասում հստակ գրված է, որ Կոմիտեն ավիաընկերություններին պետք է տրամադրի միայն իրենց վերաբերող մասերը և չպետք է տրամադրի ՔԱԿ-ի և մյուս ավիաընկերությանը վերաբերող մասերը։
«Եթե հրապարակենք, ոչ բարեկամ պետությունների ձեռքը կընկնի»,-հավելեց Տաթևիկ Ռևազյանը։
Ինչ վերաբերում է Ճաղարյանի հետ հանագործակցելու անհանրինությանը, Ռևազյանն ասաց, որ ինքը բոլորի հետ բաց է համագործակցելու, բայց Հակոբ Ճաղարյանի հետ տարաձայնություններ են առաջացել, քանի որ Հայեցակարգ գրելիս նա պնդել է, որ իր տեսակետը միայն արձանագրեն և չի համաձայնել կոնսենսուսի։
Մամուլի ասուլիսում Տաթևիկ Ռևազյանը նաև ներկայացրեց, թե ինչ խախտումներ են արձանագրվել, և ինչ քայլեր են արվում դրանք կարգավորելու համար։
Նա խոսեց նաև այն մասին, թե ինչու է շարունակում աշխատել, եթե գտնվում է դեկրետում։
Մանրամասն՝ տեսանյությում․