Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
NEWS.am-ը գրում է․ Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։
Ի պատասխան NEWS.am-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։