|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիությունը և Թուրքիան կթարմացնեն անօրինական միգրացիան սահմանափակելու մասին համաձայնագիրը՝ թուրք-հունական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը լուծելու նպատակով: Նման որոշում է ընդունվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բրյուսելյան այցի ժամանակ. հայտնում է Yerkir.am-ը՝ Euronews-ին հղումով:
Նշվում է՝ օրերս Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ աշխատանքային խմբերը պետք է համաձայնեցնեն պայմանագրի նոր պայմանները: Միաժամանակ, թուրքական պատվիրակությունը բանակցություններն անվանել է «արդյունավետ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիան հայտարարություն էր տարածել, որ այլևս չի խոչընդոտի Սիրիայից և այլ երկրներից Եվրոպա գնալ ցանկացող ներգաղթյալներին, որից հետո հազարավոր մարդիկ ծովով և ցամաքով ուղղվեցին դեպի Հունաստանի սահման՝ փորձելով հատել այն և գնալ Եվրոպական երկրներ: