կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 11:56
Աշխարհ

ԵՄ-ն վրդովված է Շվեյցարիայի` միգրացիան արգելող որոշումից

ԵՄ-ն վրդովված է Շվեյցարիայի` միգրացիան արգելող որոշումից

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտէլ սահմանափակումները, որոնք սահմանել է Շվեյցարիայի կառավարությունը ԵՄ քաղաքացիներին այդ երկրում բնակության թույլտվության տալու հարցում. տեղեկացնում է Росбалт-ը:

 

«Ցավում եմ, որ շվեյցարական իշխանությունները պահպանել են անցյալ տարի ընդունված` ԵՄ  8 երկրից քաղաքացիների ազատ տեղաշարժի քանակական սահմանափակման մասին որոշումը եւ այդ սահմանափակումները տարածել են մյուս անդամ պետությունների քաղաքացիների վրա»,- հայտարարել է նա` հավելելով, որ նման միջոցառումները հակասում են մարդկանց ազատ տեղաշարժի մասին համաձայնագրին:

 

ԵՄ կազմի մեջ չմտնող Շվեյցարիայի իշխանություններն օրերս որոշում են կայացրել, որ 2013-ի մայիսից սահմանափակում են աշխատուժի ներհոսքը ԵՄ-ից: Միաժամանակ, երկարացվել են սահմանափակումները, որոնք վերաբերում են Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Չեխիային, Սլովակիային, Հունգարիային եւ Սլովենիային:

 

Վիճակագրական տվյալներով` Շվեյցարիայում վերջին շրջաում կտրուկ ավելացել է  Հարավային Եվրոպայից եկածների, հատկապես` իտալացիների եւ իսպանացիների թիվը: