Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն` ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ղազախի շրջանի Դաշ Սալախլը գյուղի ուղղությամբ տեղայայված Ադրբեջանի ՊՍԾ "Ղազախ" առանձին սահմանապահ դիվիզիային պատկանող մարտական հենակետերից մեկում ժամը 05։40-ին սպանվել է սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Էլտուն Էլման օղլու Գարաևը (Qarayev Eltun Elman oğlu, 2001թ ծնված). հաղորդում է haqqin.az-ը։
Միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը։ Այս ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 6-ին, ադրբեջանական կողմը կրկին նույն ուղղությամբ ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն ձախողել էր և հետ էր մղվել ելման դիրքեր։