կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 17:53
Առանց Կատեգորիա

Ավելի քան 4 միլիոն վարակակիր. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում մայիսի 13-ին

Ավելի քան 4 միլիոն վարակակիր. կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում մայիսի 13-ին

COVID-19 անհայտ տեսակի կորոնավիրուսը շարունակում է հաստատուն կերպով տարածվել ոչ միայն Չինաստանում, որն համարվում է վիրուսի ծագման «հայրենիքը», այլև դրա սահմաններից դուրս:

Մայիսի 13-ի ժամը 16.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4.283.885 դեպք, որից 292,619-ը՝ մահվան դեպքեր են։

Yerkir.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման պատկերը՝ թվերով աշխարհի առաջատար 20 երկրում.

  • ԱՄՆ՝ 1,370,016 դեպք
  • Ռուսաստան՝ 242,271 դեպք
  • Իսպանիա՝ 228,030 դեպք
  • Միացյալ Թագավորություն՝ 227,741 դեպք
  • Իտալիա՝ 221,216 դեպք
  • Ֆրանսիա՝ 178,349 դեպք
  • Բրազիլիա՝ 178,214 դեպք
  • Գերմանիա՝ 173,369 դեպք
  • Թուրքիա՝ 141,475 դեպք
  • Իրան՝ 112,725 դեպք
  • Չինաստան՝ 84,021 դեպք
  • Հնդկաստան՝ 75,048 դեպք
  • Կանադա՝ 72,419 դեպք
  • Պերու՝ 72,059 դեպք
  • Բելգիա՝ 53,981 դեպք
  • Նիդերլանդներ՝ 43,410 դեպք
  • Սաուդյան Արաբիա՝ 42,925 դեպք
  • Մեքսիկա՝ 38,324 դեպք
  • Պակիստան՝ 34,336 դեպք
  • Հայաստան՝ 3,718, որից 48-ը՝ մահվան դեպք
Վարակի տարածման տվյալների մասին առավել թարմ ու մանրամասն տվյալներ ստանալու համար այցելեք այստեղ.

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին։